Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կրեմլից նշել են Թուրքիայի և արևմտյան երկրների հիմնական տարբերությունը
Թուրքիան, ի տարբերություն «կոլեկտիվ Արևմուտքի» մի շարք երկրների, երկխոսություն է պահպանում Ռուսաստանի հետ և այն բարձր մակարդակի վրա է պահում, Ռուսաստանի Դաշնությունը կօգտագործի երկխոսության այդ ուղիները՝ իր դիրքորոշումները պարզաբանելու համար: «ՌԻԱ նովոստի»-բ գրում է, որ այդ մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Շատ կարևոր է, որ Թուրքիան, ի տարբերություն, այսպես կոչված, «կոլեկտիվ Արևմուտքի» մի շարք երկրների, երկխոսություն է վարում մեզ հետ և, առավել ևս՝ բարձր մակարդակի վրա, հետևաբար, մենք կօգտագործենք երկխոսության այդ ուղիները, որպեսզի նախ ներկայացնենք մեր դիրքորոշումը և երկրորդը, իհարկե, հաշվի կառնենք այս իրավիճակը տարբեր ոլորտներում հետագա համաձայնագրերը դիտարկելիս»,-լրագրողներին ասել է Պեսկովը։
Պեսկովը հիշեցրել է, որ Թուրքիայի կողմից «Ազովի» գումարտակի առաջնորդներին Կիև տեղափոխելուց հետո Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, սակայն նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիան ունեն սերտ, զարգացած, բազմակողմ և փոխշահավետ հարաբերություններ, թեև կան որոշ հարցեր, որոնց շուրջ երկրները համակարծիք չեն: