Sham fm. Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող թուրքական զինված ուժերի բազան հրթիռակոծվել է, կա զոհ
Քաղաքական
17:39 10/07/2023
Աշխարհ

Sham fm. Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող թուրքական զինված ուժերի բազան հրթիռակոծվել է, կա զոհ

Թուրքիայի զինված ուժերի բազան, որը գտնվում է սիրիական Աազազ քաղաքի (Հալեպ նահանգ) մերձակայքում հրթիռակոծության է ենթարկվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի հայտնել է սիրիական Sham fm ռադիոկայանը։

Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով «մեկ թուրք զինվոր է զոհվել, ևս մի քանիսը տարբեր ծանրության վիրավորվել են»։

Ռադիոկայանը տեղեկություն չունի, թե ով է կանգնած հրթիռակոծության հետևում։

Placeholder