Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Ասատուրյանի եղբայրը` Լեոն
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Նարեկ Ասատուրյանի եղբայրը` Լեոն: Այս մասին տեղեկանում ենք «Զինուժ մեդիայի» տեսանյութից։
«Սպասված էր, ես ուզում էի։ Դժվար է եղել, բայց ամեն դեպքում հաղթահարել եմ... Նարեկ չէի ուզի լիներ, քանի որ Նարեկս Նարեկ է, ինքն ուրիշ մարդ է, իրեն փոխարինող չի կարող լինել։ Ինքն անհատ է, Լեո ենք կոչել»,- ասում է տիկին Մարինան։
Ծնողների ցանկությունն է՝ Լեոն մեծանա հայրենիքը սիրելով։
Հայրը՝ Վլադիմիր Ասատուրյանը նշում է, որ Լեոն էլ եղբոր պես պետք է գնա ու ծառայի. «Ես մի տղուս հանձնեցի մայր հողին, մյուսին բերեցի լույս աշխարհ՝ որպես նորից զինվոր։ Օրը կգա, բարին հետը, ինքը կծառայի, ինձ թվում է՝ արդեն խաղաղ պայմաններում»։
Նարեկ Ասատուրյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 12-ին։
Մանրամասն՝ տեսանյութում։