Հասարական անվտանգություն ապահովելու փոխարեն ոստիկանությունը հակառակ գործառույթն է ստանձնել. Աբրահամյան
Քաղաքական
11:32 10/07/2023
Հայաստան

Հասարական անվտանգություն ապահովելու փոխարեն ոստիկանությունը հակառակ գործառույթն է ստանձնել. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Ինչո՞ւ է ոստիկանության աշխատողն իրեն թույլ տալիս օրը ցերեկով հարձակում գործել քաղաքացու նկատմամբ:

Պատասխանը շատ հստակ է, քանի որ գիտի` անպատժելիություն է:

Այն, ինչ մեկ օր առաջ Գյումրիում տեղի է ունեցել Կարապետ Պողոսյանի հետ, գալիս է լրացնելու ոստիկանական բեսպրեդելի այն շարքը, որին անընդհատ ականատեսն ենք դառնում:

Հասարական անվտանգություն ապահովելու փոխարեն ոստիկանությունը հակառակ գործառույթն է ստանձնել` կարգի կոպիտ խախտում և բռնություն քաղաքացու նկատմամբ»։ 

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ. «Տարածված տեղեկությունների համաձայն՝ Գյումրիում Մուշի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցը խանութում հարձակվել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի վրա։ Դեպքի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է: Այդ հանգամանքի հաշվառումն առանցքային նշանակություն ունի իրավապահ մարմնի յուրաքանչյուր ներկայացուցչի  համար»:

Հուլիսի 9-ին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրել էր. 

«Քիչ առաջ հարձակման եմ ենթարկվել ոստիկանի կողմից։

Մասնավորապես ոստիկանության Մուշի բաժնի քրեականի աշխատող արտակ պողոսյանը (գմփի թուլեն) ցուցաբերելով բացահայտ ցինիզմ, խուլիգանության ակնհայտ դրսևորմամբ հարձակվել է վրաս

Քաղաք Գյումրի, Պ. Սևակ փողոցում գտնվող խանութում, որտեղ առկա են նաև տեսախցիկներ
Հաշվի առնելով հայաստանյան բեզպրիդելը, գործելու եմ իմ իմացածով»։ 

 

Placeholder
Հասարական անվտանգություն ապահովելու փոխարեն ոստիկանությունը հակառակ գործառույթն է ստանձնել. Աբրահամյան