ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախագիծ է ներկայացրել
Քաղաքական
15:24 10/07/2023
Հայաստան

ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախագիծ է ներկայացրել

ԱԺ ՔՊ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ: Նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Հովիկ Աղազարյանը:

Որոշման նախագծում նշվում է, որ Թագուհի Թովմասյանը 8-րդ գումարման ԱԺ գործունեության ընթացքում կայացած 46 խորհրդի նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այդպիսով չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները։ Չմասնակցելով ԱԺ խորհրդի աշխատանքներին, նա չի կատարել նաև ԱԺ խորհրդի հետ հանձնաժողովի աշխատանքների համակարգման իր գործառույթը։ 

Նախագծում նաև նշված է. «Թագուհի Թովմասյանը, լինելով Մարդու իրավուքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է, տարբեր իրավիճակներում, այդ թվում, իր իսկ նախաձեռնությամբ ընթացող հանձնաժողովի նիստի ընթացքում, ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը»:

Նշենք, որ որոշման նախագիծը դեռևս նստաշրջանի օրակարգում ընդգրկված չէ։ 

«Հիշեցնենք, որ այդ նախագծի մասին առաջին անգամ խոսել էր ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը: Իսկ նախագիծը ՔՊ խմբակցությունը ներկայացրել է այն բանի համար, որ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովում՝ ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանի ընտրության օրը, Թագուհի Թովմասյանը չի արգելել ՄԻՊ թոկնածու Էդգար Ղազարյանին ադրբեջանաթուրքական հեղափոխության մասին խոսել, բայց թե ինչպես պետք է արգելեր հայտնի չէ: Նախագծին կանրադառնանք առաջիկայում»,- գրում է ArmLur.am-ը։ 

 

 

 

Placeholder
ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախագիծ է ներկայացրել