Ադրբեջանը «Լաչինի անցակետի» աշխատանքը դադարեցրել է
Քաղաքական
09:50 11/07/2023
ԼՂՀ

Ադրբեջանը «Լաչինի անցակետի» աշխատանքը դադարեցրել է

Ադրբեջանի քարոզչությանը հետևող արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը գրում է, որ, ըստ Ադրբեջանի պետական անվտագության ծառայության, Լաչինի միջանցքի անցակետի աշխատանքները դադարեցված են.

«Ուժեղացնում են ճնշումը... Պետական անվտանգության ծառայություն. «Լաչինի» անցակետում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մեքենաներով փորձեր են արվել մաքսանենգ ճանապարհով հայերի համար տարբեր տեսակի ապրանքներ տեղափոխել։ Անցակետի աշխատանքը դադարեցվել է»: 

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ապօրինի անցակետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին այս տարվա ապրիլի 23-ին՝ փակելով Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը։ 

Placeholder