Մահացել է Ռիչարդ Հովհաննիսյանը
Կրթություն, գիտություն
12:46 11/07/2023

Մահացել է Ռիչարդ Հովհաննիսյանը

Երեկ՝ հուլիսի10-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է  աշխարհահռչակ գիտնական, Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ, «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր աշխատության և Հայոց ցեղասպանության ու պատմական հայրենիքի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում են ՌԱՀՀԿ լրատվական ծառայությունից։ 

Նշենք, որ Ռիչարդ Հովհաննիսյանը քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն է։

Placeholder