«Հրապարակ». Արմեն Աշոտյանը խնդրել է, որ իրեն մենախուց տեղափոխեն, խնդրանքը բավարարել են
Օրվա մամուլ
09:18 11/07/2023
Հայաստան

«Հրապարակ». Արմեն Աշոտյանը խնդրել է, որ իրեն մենախուց տեղափոխեն, խնդրանքը բավարարել են

«Հրապարակ» թերթը գրում է.

««Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանք կրող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խնդրել է, որ իրեն մենախուց տեղափոխեն, խնդրանքը բավարարել են: Կալանավայրում մենակ նստելը համարվում է ամենածանր փորձությունը: Թե ինչու է Աշոտյանը նախընտրում մենակ նստել, դժվար չէ պատկերացնել։

Հիշեցնենք, որ մենախցի ռեժիմում է նաև մոտ 2 տարի բանտում գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Ժամանակին մենակ է նստել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՔՊ-ական փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը նույնպես նախընտրել է մենակ նստել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։


 

Placeholder