Շվեդիան կողմ է Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև սերտ կապեր հաստատվելուն․ Ուլֆ Քրիսթերսոն
Քաղաքական
18:13 11/07/2023
Տարածաշրջան

Շվեդիան կողմ է Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև սերտ կապեր հաստատվելուն․ Ուլֆ Քրիսթերսոն

Հուլիսի 11-12-ին  Վիլնյուսում ընթացող ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակներում Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնն անդրադարձել է տեղի ունեցած բանակցություններին Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբերյալ։ 

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ուլֆը, ադնրադառնալով  հարցին, նշել է, որ հուլիսի 10-ին հաջող  բանակցություններ են տեղի ունեցել իր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի միջև:

«ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության շուրջ երեկ շատ կարևոր որոշումներ կայացնելու քայլեր ենք կատարել»,- ասել է Շվեդիայի վարչապետը:

Նա նաև ընդգծել է, որ Շվեդիան կողմ է որպեսզի Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև սերտ կապեր հաստատվելն, ապա հավելել:

«Մենք այժմ աջակցում են տնտեսական կապերի զարգացմանը, մաքսային միության արդիականացմանը, ինչպես նաև վիզայի ռեժիմիավելի լավ կանոնակարգմանը»:

Placeholder