Սիֆիլիսը վերադարձել է. Այն տարածվում է տագնապալի արագությամբ
Աշխարհում
17:07 10/07/2023
Աշխարհ

Սիֆիլիսը վերադարձել է. Այն տարածվում է տագնապալի արագությամբ

Սեռական ճանապարհով փոխանցվող ամենահին վարակներից մեկի՝ սիֆիլիսի մասին կարծես շատերն էին մոռացել՝ կարծելով որ հիվանդության դեպքերն անկում են ապրել։ BBC-ն գրում է, որ հիվանդությունն այժմ տարածվում է տագնապալի արագությամբ։

Հիվանդության գրանցված ամենաշատ՝ ռեկորդային թվով դեպքերը գրանցվել են 1490-ականներին, վարակը շատ անուններ է ստացել՝ «ֆրանսիական հիվանդություն», «լեհական հիվանդություն» և այլն։

Ամստերդամում ապրող 33-ամյա ծրագրավոր  Տուշարը երկու անգամ է վարակվել սիֆիլսիով։  Նա հիշում է, որ սկզբում լուրը WhatsApp-ի միջոցով ստացել է նախկին զուգընկերոջից։
Տուշարն անցել է անհրաժեշտ հետազոտություններն ու բուժվել։

«Մարդիկ սխալմամբ կարծում են, որ այն անբուժելի հիվանդություն է»,-ասել է նա։

Ապրիլին ԱՄՆ-ն հրապարակել է վիճակագրություն սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վերաբերյալ։ Սիֆիլիսի դեպքերը՝  2020-ի և 2021-ի համեմատ ավելացել են 32 տոկոսով։ Վերջին 70 տարիների ընթացքում հիվանդության գրանցված դեպքերի թիվը հասել է պիկին։

Վիճակագրությունը ցույց է տվել որոշ նոր «տագնապալի» միտումներ, որոնք հանգեցնում են հիվանդության այս հանկարծակի աճին:  Կտրուկ աճել են  բնածին սիֆիլիսի դեպքերը, երբ զուգընկերոջից վարակված մորից հիվանդությունն անցնում է պտղին, ինչի հետևանքով կարող է առաջ բերել պտղի չզարգացում, մանկական մահեր, կյանքի ընթացքում առողջական խնդիրներ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2020 թվականին աշխարհում գրանցվել է սիֆիլիսի 7,1 միլիոն նոր դեպք։ 2022 թվականին Մեծ Բրիտանիայում սիֆիլիսի դեպքերը հասել են իրենց ամենաբարձր մակարդակին՝ 1948 թվականից ի վեր։

Առողջապահության ոլորտի պաշտոնյաների մեծամասնության համար սիֆիլիսի դեմ պայքարի ճանապարհը պարզ է՝ ապավինում են հակաբիոտիկների արդյունավետությանը, չնայած դրանց նկատմամբ դիմադրողականության աճին:  Նրան նշում են, որ պետք է իրականացվի ավելի ակտիվ ու լայն հանրային իրազեկում՝ խրախուսելու անվտանգ սեռական հարաբերությունները, պահպանակների օգտագործումը։

Բժշկության ոլորտի գիտնականներին, հետազոտողներին մինչ այժմ չի հաջողվել գտնել մեկ տեսություն, թե ինչու է սիֆիլիսն ավելի արագ աճում, քան մյուս սեռավարակները:

Placeholder
Սիֆիլիսը վերադարձել է. Այն տարածվում է տագնապալի արագությամբ