Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Քաղաքական
10:42 11/07/2023
Աշխարհ

Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ եռակողմ բանակցություններից հետո  հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է մոտ ապագայում Շվեդիայի անդամացությանը ՆԱՏՕ-ին։ Նրա խոսքերը մեջբերում է Bloomberg-ը։

«Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը հնարավորինս շուտ ուղարկել Ազգային մեծ ժողով՝ վավերացման»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Ստոլտենբերգը  խոսքով, սա «պատմական» օր է։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հոդվածում նշվում է, որ բեկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան խոստումներ է ստացել իր հիմնական պահանջների վերաբերյալ, այդ թվում՝ Ստոկհոլմի մոտեցումը քուրդ անջատողականների կողմնակիցների նկատմամբ։

Placeholder
Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին