ԵՄ-ն վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը
Քաղաքական
15:31 12/07/2023
Հայաստան

ԵՄ-ն վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը

ԵՄ արտաքին հարաբերությունների մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալին հաղորդագրություն է տարածել Հարավային Կովկասում ԿԽՄԿ գործունեության վերաբերյալ.

«Եվրոպական միությունը հաստատապես աջակցում է ԿԽՄԿ-ի՝ որպես Հարավային Կովկասում ներկա հիմնական մարդասիրական կազմակերպության գործողությունները։ Այն ապահովում է էական մարդասիրական աջակցություն և պաշտպանություն նրանց ում այն անհրաժեշտ է՝ չեզոքության, անկախության և անաչառության մարդասիրական սկզբունքներին համահունչ։

Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել պայմաններ, որը թույլ կտա ԿԽՄԿ-ն շարունակել իր գործունեությունը և կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը:

ԵՄ-ը վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերի իրագործմանը տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը»։

Placeholder