3 տարի առաջ այս օրերին Տավուշի ուղղությամբ մարտերին 3-րդ բանակային կորպուսը` գեներալ Խաչատուրովի հրամանատարությամբ, ջարդ տվեց ադրբեջանցիներին
Քաղաքական
09:39 12/07/2023
Հայաստան

3 տարի առաջ այս օրերին Տավուշի ուղղությամբ մարտերին 3-րդ բանակային կորպուսը` գեներալ Խաչատուրովի հրամանատարությամբ, ջարդ տվեց ադրբեջանցիներին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«3 տարի առաջ այս օրերին, Տավուշի ուղղությամբ տեղային մարտեր էին ընթանում, որի ժամանակ, 3-րդ բանակային կորպուսը` գեներալ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ, ջարդ տվեց ադրբեջանցիներին:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում նման դեպքերում փաշինյանական բռնատիրական Հայաստանում:
Այո´, նախ զինված ուժերի շարքերից հեռացվեց արդյունավետ մարտ վարած ու հաջողություն ապահոված ուժերի հրամանատարը, ապա հայտնվեց բանտում:

Այս իշխանությունը հաղթանակ տանող, պայքարող, կռիվ տվող մարդկանց նկատմամբ հատուկ ատելություն ունի, որի հետևանքը կալանավայրերում շինծու գործերով հայտնված քաղաքական գործիչներն ու զինվորականներն են»։ 

Placeholder
3 տարի առաջ այս օրերին Տավուշի ուղղությամբ մարտերին 3-րդ բանակային կորպուսը` գեներալ Խաչատուրովի հրամանատարությամբ, ջարդ տվեց ադրբեջանցիներին