Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չեչնիայում հարձակման ու դաժան բռնությունների ենթարկված լրագրող Ելենա Միլաշինան դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Դուրս գրեցին նախատեսվածից շուտ։ Ավելի լավ է զգում։ Պահանջել է դուրս գրել, որպեսզի վերադառնա աշխատանքի»,-ասել է «Էխո Մոսկվի»-ի խմբագիրը։
Ելենա Միլաշինան տանը կշարունակի մնալ բժիշկների հսկողության ներքո։
Լրագրողն ու փաստաբանը բռնության էին ենթարկվել հուլիսի 4-ին Չեչնիայում, որտեղ մեկնում էին լուսաբանելու Զարեմա Մուսաևայի դատավճռի հրապարակման նիստը։ Հարձակումից հետո նրանք տեղափոխվել են Բեսլան, ապա՝ Մոսկվա։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելու փաստով։
Ծեծի հետևանքով ստուգումներ են իրականացնում Քննչական կոմիտեի, ՆԳՆ-ի և դատախազության մարզային վարչությունները։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ իրավասու ծառայություններին հանձնարարել է բոլոր ջանքերը գործադրել փաստաբանին ու լրագրողին ծեծի ենթարկած անձանց բացահայտելու համար։
Հանրապետության օմբուդսմեն Մանսուր Սոլտաևը հայտնել է, որ հանցագործները դեռևս բացահայտված չեն, նրանք շրջում էին առանց պետհամարանիշի մեքենայով։