Ջերմային ալիքի գագաթնակետը՝ Եվրոպայում
Աշխարհում
11:55 12/07/2023
Աշխարհ

Ջերմային ալիքի գագաթնակետը՝ Եվրոպայում

Եվրոպայում ծայրահեղ շոգ է, օդերևութաբանները զգուշացնում են ուժեղ ամպրոպների վտանգի մասին։ Եվրանյուզի հաղորդմամբ, Ավստրիայում դիտարկվում է պատմական ջերմաստիճանի առավելագույնը։ Հանրային հեռուսատաընկերության հաղորդավարը հենց եթերում ջուր է լցրել վրան։ Կառավարությունը ստեղծել է հատուկ կենտրոններ, որտեղ կարելի է թաքնվել արևից և զովանալ օդորակիչի տակ։

Մեկ սեզոնի ընթացքում երկրորդ անգամ Իսպանիային պատել է ջերմային ալիքը։  Երկրի տարածքի մեծ մասում հայտարարվել է ջերմային տագնապ, տեղ-տեղ օդի ջերմաստիճանը գերազանցել է 45 աստիճանը։

Ֆրանսիայի արևելքում հինգ դեպարտամենտներում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարվել քամու ուժեղ պոռթկումների և հորդառատ անձրևների սպառնալիքի պատճառով։ Ինը շրջաններում նարնջագույն մակարդակ է սահմանվել անոմալ շոգի, 21-ում՝ ամպրոպի պատճառով։

 

Placeholder