«Հրապարակ». Ինչու են լարվել Կարեն Անդրեասյանի և  Լիլիթ Թադևոսյանի հարաբերությունները
Օրվա մամուլ
09:16 12/07/2023
Հայաստան

«Հրապարակ». Ինչու են լարվել Կարեն Անդրեասյանի և Լիլիթ Թադևոսյանի հարաբերությունները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, վերջերս լարվել են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի և Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հարաբերությունները։ Անդրեասյանը, ով դատական համակարգը որոշել է ամբողջությամբ կառավարել, Թադևոսյանին զգուշացրել է, որ պիտի կապը խզի արտաքին աշխարհի հետ` իրավապահ և պետական մյուս մարմինների հետ չպետք է կոնտակտի մեջ մտնի՝ քրեական խնդրահարույց գործերի հետ կապված: Որ բոլոր կոնտակտները պետք է իրականացվեն իր միջոցով: Նա էլ պետք է բոլորին ասի` ճշտեք, դիմեք Անդրեասյանին՝ լինի դա կառավարություն, դատախազություն, թե այլ մարմին։ Թադևոսյանի և Անդրեասյանի միջև լարվածության մասին տեղյակ են նաև իրավապահ համակարգի մյուս դերակատարները։

Մեզ պատմեցին, որ օրերս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է այցելել վճռաբեկ` մոտ երկու ժամ առանձնազրույց է ունեցել Թադևոսյանի հետ: Դրանով մեսիջ ուղղելով Անդրեասյանին, որ ինքը չի կարող թելադրել գլխավոր դատախազին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder