Չեչնիայում հարձակման ենթարկված  լրագրողը դուրս գրվեց հիվանդանոցից
Իրավունք
11:58 12/07/2023
Տարածաշրջան

Չեչնիայում հարձակման ենթարկված լրագրողը դուրս գրվեց հիվանդանոցից

Չեչնիայում հարձակման ու դաժան բռնությունների  ենթարկված լրագրող Ելենա Միլաշինան դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Դուրս գրեցին նախատեսվածից շուտ։ Ավելի լավ է զգում։ Պահանջել է դուրս գրել, որպեսզի վերադառնա աշխատանքի»,-ասել է «Էխո Մոսկվի»-ի խմբագիրը։

Ելենա Միլաշինան տանը կշարունակի մնալ բժիշկների հսկողության ներքո։

Լրագրողն ու փաստաբանը բռնության էին ենթարկվել հուլիսի 4-ին Չեչնիայում, որտեղ մեկնում էին լուսաբանելու Զարեմա Մուսաևայի դատավճռի հրապարակման նիստը։ Հարձակումից հետո նրանք տեղափոխվել են Բեսլան, ապա՝ Մոսկվա։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելու փաստով։

Ծեծի հետևանքով ստուգումներ են իրականացնում Քննչական կոմիտեի, ՆԳՆ-ի և դատախազության մարզային վարչությունները։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ իրավասու ծառայություններին հանձնարարել է բոլոր ջանքերը գործադրել փաստաբանին ու լրագրողին ծեծի ենթարկած անձանց բացահայտելու համար։

Հանրապետության օմբուդսմեն Մանսուր Սոլտաևը հայտնել է, որ հանցագործները դեռևս բացահայտված չեն, նրանք շրջում էին առանց պետհամարանիշի մեքենայով։

Placeholder