«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ալբանիան ներկայացնող «Էգնատիայի» հետ
Սպորտ
22:06 13/07/2023
Հայաստան

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ալբանիան ներկայացնող «Էգնատիայի» հետ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալել էր Ալբանիան ներկայացնող «Էգնատիային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Ըստ armsport.am-ի՝ խաղի 37-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ալեմաոն՝ անկյունայինից կատարած փոխանցումը եզրափակելով գլխի հարվածով։

90+7-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռաֆայել Դվամենան։

Ի դեպ, «Էգնատիայի» հայտացուցակում էր ադրբեջանցի ֆուտբոլիստ Վուսալ Իսգանդարլին, որը խաղադաշտ մտավ 59-րդ րոպեին։

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին՝ Ալբանիայում։

Placeholder