Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զախարովա. Մոսկվայում սպասում են Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներին
Մոսկվան սատարում ցանկացած կառուցողական միջնորդություն, որը Բաքվի ու Երևանի միջև կբերի խաղաղություն։ Այս մասին NEWS.ru-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Բրյուսելում հուլիսի 15-ին ԵՄ ղեկավարի միջնորդությամբ կայանալիք հանդիպման մասին հարցին։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ եզրակացություններ անելու համար վաղ է։
«Պետք է եզրակացություններ անել հանդիպման արդյունքների հիման վրա»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ եռակողմ հանդիպումը կայանալու է հուլիսի 15-ին Բրյուսելում։ Նա հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի խաղաղության գործընթացում հասնել առաջընթացի։