Պետդեպից բացատրել են՝ ինչ է նշանակում «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի  է, համաձայնությունը հասանելի է»
Քաղաքական
11:30 13/07/2023
Աշխարհ

Պետդեպից բացատրել են՝ ինչ է նշանակում «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է, համաձայնությունը հասանելի է»

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ լրագրողի խնդրանքով մեկնաբանել է,  թե կոնկրետ ինչ նկատի ունեն՝ հայտարարելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղությունը հասանելի է», «համաձայնությունը հասանելի է» ("within reach"):

«Դա նշանակում է, որ կողմերը զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերում: Վերջին հանդիպման ժամանակ նրանք նեղացրել են դեռևս չլուծված հարցերի թիվը։ Եվ այսպես, մենք կարծում ենք, որ լուծում պահանջող հարցերի թվի նվազման ֆոնին  համաձայնությունը հասանելի է, բայց դա ենթադրում է, իհարկե, որ երկու կողմերն էլ պատրաստ կլինեն փոխզիջման», - ասել է Միլլերը։

Մեթյու Միլլերը նաև ասել է, որ առայժմ երկրու երկրների ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ:

Placeholder
Պետդեպից բացատրել են՝ ինչ է նշանակում «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է, համաձայնությունը հասանելի է»