Հուլիսի 22-ին տեղի կունենա «Ջազը երեխաների համար» համերգը
Մշակույթ
10:40 13/07/2023
Հայաստան

Հուլիսի 22-ին տեղի կունենա «Ջազը երեխաների համար» համերգը

Հուլիսի 22-ին տեղի կունենա ձևաչափով նմանը չունեցող «Ջազը երեխաների համար»  համերգը: Մանուկներին ներկայացվելու է  սիրելի մուլտֆիլմերի երաժշտությունը ջազային մեկնաբանությամբ:

Կազմակերպիչների փոխանցմամբ, համերգը տեղի կունենա հուլիս 22-ին  (շաբաթ), 19։00
 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։

JAZZ FOR KIDS նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն Գրիգորյանը և Ռաֆայել Պետրոսյանը: Ծրագրի նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազային երաժշտության հետ՝ իրենց համար հասանելի և հետաքրքիր ձևաչափով: Իսկ ինչը կարող է ավելի մատչելի լինել փոքրիկների համար, քան մուլտֆիլմը․․․

Հուլիս 22-ին, ժամը 19։00, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի մեծ ու փոքրիկ այցելուները կլսեն իրենց սիրելի մուլտերի երաժշտությունը՝ ջազային մշակումով, փայլուն ջազ երաժիշտերի կատարմամբ։

• Աննա Կոստանյան՝ վոկալ
• Արթուր Ալեք՝ վոկալ
• Դավիթ Մելքոնյան՝ սաքսոֆոն
• Տիգրան Հարությունյան՝ շեփոր
• Կարեն Գրիգորյան՝ դաշնամուր, գործիքավորում
• Ռաֆայել Պետրոսյան՝ դաշնամուր
• Միխայիլ Ֆոմինիխ՝ կոնտրաբաս
• Արման Մնացականյան՝ հարվածային գործիքներ
 Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա նաև մուլտֆիլմերի պրոեկցիա։
 Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)։
 

Placeholder
Հուլիսի 22-ին տեղի կունենա «Ջազը երեխաների համար» համերգը