Ստեփանակերտի խանութները
Օրվա թեմա
14:08 13/07/2023
ԼՂՀ

Ստեփանակերտի խանութները

Արցախի վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը լուսնկարներ է հրապարակել ու գրել.

«Այս պահի դրությամբ Ստեփանակերտի տարբեր հատվածներում գտնվող սննդի կետերում տիրող իրավիճակը»։ 

Հիշեցնենք, որ արդեն 210 օրից ավելի է Ադրբեջանն ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 

Այս ընթացքում շուրջ 15 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (212  օրվա ընթացքում մոտ 84,800   տոննայի փոխարեն՝ 5,715   տոննա, որից վերջին 4 օրվա ընթացքում՝ միայն 0 տոննա: 860  տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11,000  մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 403  մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 45  տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

 

 

Placeholder
Ստեփանակերտի խանութները