Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +30-+32 աստիճան տաքություն
Հասարակություն
10:04 13/07/2023
Հայաստան

Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +30-+32 աստիճան տաքություն

Երևանում  հուլիսի 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +30-+32 աստիճան շոգ։

Հուլիսի 16-ին և 17-ին երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Մարզերում  հուլիսի 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 6-8  աստիճանով։

 

Placeholder
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +30-+32 աստիճան տաքություն