«Հրապարակ». ԵԿՄ-ն նախապատրաստվում է մեծ միջոցառման
Օրվա մամուլ
09:13 14/07/2023
Հայաստան

«Հրապարակ». ԵԿՄ-ն նախապատրաստվում է մեծ միջոցառման

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանի ղեկավարած Երկրապահ կամավորականների միությունը նախապատրաստվում է մեծ միջոցառման։ Այս տարի Երկրապահ կամավորականների միության կազմավորման 30-ամյակն է, որի կապակցությամբ տոնական միջոցառում կանցկացվի հուլիսի 23-ին՝ Մարզահամերգային համալիրում։ Չնայած Երկրապահի օրը Հայաստանում նշվում է մայիսի 8-ին, սակայն 1993 թվականի հուլիսի 23-ին է տեղի ունեցել Երկրապահների առաջին համագումարը, ու ստեղծվել է Երկրապահ կամավորականների միությունը։ Դրանից տարիներ անց ԱԺ-ում որոշում կայացվեց, որ մայիսի 8-ը նշվի որպես Երկրապահի տոն։

Միջոցառումը, ամենայն հավանականությամբ, լուսաբանման ենթակա չի լինի, կամ կհրավիրվեն ընտրյալ լրատվամիջոցներ։ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը երեկ հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, ասաց, թե հանձնաժողով է ձևավորվել, որը զբաղվում է միջոցառման նախապատրաստական հարցերով և հանդես կգա հայտարարությամբ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». ԵԿՄ-ն նախապատրաստվում է մեծ միջոցառման