Արցախի շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել. Աբրահամյան
Քաղաքական
10:28 14/07/2023
Հայաստան

Արցախի շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել. Աբրահամյան

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Արցախում մարդիկ պատային վիճակում են:

Շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել, Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, որ Արցախը Ադրբեջան է, իսկ միջնորդ երկրներին Արցախը հետաքրքրում է առաջին հերթին  որպես ազդեցության պայքարի թատերաբեմ:

Ադրբեջանի` Արցախում իրականացվող քաղաքականությունը ևս մեկ ապացույցն է այն պարզ ճշմարտության, որ Արցախի լուծումը բացառապես պետք է դիտարկել ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում:

Իշխանության, դրանց արբանյակների այն հայտարարությունները, ովքեր ուղղակի ու անուղղակի հայտարարություններով Արցախն Ադրբեջանի կազմ են հրում` դրանց տեղը նուբարաշենի աղբավայրում է»։ 

Placeholder