Չեռնոգորիայում ձերբակալել են Ժորիկ Թբիլիսկիին
Իրավունք
16:06 14/07/2023
Աշխարհ

Չեռնոգորիայում ձերբակալել են Ժորիկ Թբիլիսկիին

Չեռնոգորիայի  (Մոնտենեգրո) իրավապահները ձերբակալել են քրեական հեղինակություն Գեորգի Մանուկյանին, որն առավել հայտնի է Ժորիկ Թբիլիսկի անունով։ Այդ մասին գրում է  Baza թելագրամ ալիքը։

Ըստ տեղեկությունների, Մանուկյանին ձերբակալել են Տիվատի  օդանավայանում։

Այս տարվա հունվարին նրան մեղադրանք է առաջադրվել քրեական հիերարխիայում ամենաբարձր պաշտոն զբաղեցնելու հոդվածով, որից հետո Մանուկյանի նկատմամբ Ինտերպոլը  հետախուզում է հայտարարել։ Ըստ քննության՝ Մանուկյանին «թագադրել» է ազդեցիկ քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը՝ «Դեդ Հասանը»։ Դրանից հետո Մանուկյանը շուրջ 30 տարի հանցավոր գործունեությամբ է զբաղվել Կրասնոդարի երկրամասում։

Նշենք, որ նա քրեական աշխարհում հայտնի է նաև որպես Չիլկա։ Ծնվել  է 1964-ի մարտի 7-ին՝ Թբիլիսիում:

1993 թվականին՝ Կրասնոդարում, 29 տարեկանում  Դեդ Հասանի, Վոլչոկի և այլ քրեական հեղինակությունների  միջնորդությամբ կարգվել է «օրենքով գող», ինչից հետո տեղափոխվել  է Կրասնոդար, որպեսզի Ռուսաստանի այդ տարածաշրջանում,  որպես Դեդ Հասանի  կողմից «թագադրված» գող,  ուժեղացնի և ամրապնդի նրա դիրքերը:

Placeholder
Չեռնոգորիայում ձերբակալել են Ժորիկ Թբիլիսկիին