Բրյուսելում կայանում է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը
Քաղաքական
15:29 15/07/2023
Հայաստան

Բրյուսելում կայանում է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է  Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպումից առաջ կայացել էր Փաշինյան-Միշել հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել էին այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:

Placeholder