Շարմազանով. Միջազգային հանրությունը հերթով մեր աչքն է կոխում Նիկոլի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը
Քաղաքական
16:55 15/07/2023
Հայաստան

Շարմազանով. Միջազգային հանրությունը հերթով մեր աչքն է կոխում Նիկոլի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. 

«Միջազգային հանրությունը հերթով մեր աչքն է կոխում Նիկոլի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը։

ԵՄ -ն՝ ի դեմ Բորելի, ՌԴ ԱԳՆ-ն, ԱՄՆ դեսպանը հերթով մեզ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն ադրբեջանական։

Սա է փաստը։

Ու սա հստակ ակնարկ է հայ հանրությանը առ այն, որ պրոբլեմի անունը Նիկոլ Փաշինյան է։ Դավաճանել է Արցախը Նիկոլը նախ ևառաջ։

Եվ եթե մենք պահանջելու բան ունենք, ապա նախ պետք է պահանջենք նրանից ու հեռացնենք նրան իշխանությունից։

Իսկ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի շահերի համար դարդ մի արեք, նրանք իրենց հարցերը կլուծեն։

Դուք մեր դարդը լացեք, որ Նիկոլի պատճառով ողջ աշխարհն ամոթանք է տալիս մեզ, որ վարչապետ կոչվածը Արցախն ադրբեջանական է համարում։ Նման բան ուղիղ ասեց ԵՄ ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, այսօր էլ՝ ՌԴ ԱԳՆ-ն։

Եթե մեր երկիրը ղեկավարում է տեսակով կոլաբորացիոնիստը, ուրեմն մենք արժանի ենք դաշնակից ու գործընկեր չունենալու։

Ակնհայտ փաստ է, քաղաքական «տրյապկի» հետ ոչ մեկ չի զինակցելու, նմանի վրա՝ կոշիկներ են մաքրում։

Գետինը մտնելու բան…»։

Placeholder