«Հրապարակ». Նորահայտ նկարիչը, Աշոտ Փաշինյանը որոշել է նկարչությամբ զբաղվել
Օրվա մամուլ
09:20 15/07/2023
Հայաստան

«Հրապարակ». Նորահայտ նկարիչը, Աշոտ Փաշինյանը որոշել է նկարչությամբ զբաղվել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին բացվել է մեր օրերի նորահայտ նկարիչ, վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի նկարների անդրանիկ ցուցահանդեսը: Ծառայությունից հետո ուսումը կիսատ թողած և մի կարճ շրջան գարեջուր վաճառելով զբաղվող Աշոտ Փաշինյանը, ինչպես վերջերս նրա մայրը հայտնեց, որոշել է նկարչությամբ զբաղվել։ Հուլիսի 13-ին նրա առաջին ցուցահանդեսն է բացվել, որին ներկա է գտնվել նաև հայրը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ականատեսները պատմում են, որ ժամեր շարունակ Հրաչյա Քոչարի փողոցն այդ առիթով կաթվածահար է եղել, երթևեկությունը՝ դադարեցված։ Բանն այն է, որ Աշոտի ցուցահանդեսը կազմակերպվել է այդ փողոցում գտնվող նկարիչների արվեստանոցների հայտնի բնակելի շենքի առաջին հարկում, որտեղ, ասում են, տևական ժամանակ է, որ Աշոտը բնակվում և ստեղծագործում է՝ ընկերուհու հետ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder