Ուկրաինայի մասին հնչեցրած խոսքերի համար Մեդվեդևը Ջոնսոնին առաջարկել է բուժվել հեգեբուժարանում
Քաղաքական
14:08 15/07/2023
Աշխարհ

Ուկրաինայի մասին հնչեցրած խոսքերի համար Մեդվեդևը Ջոնսոնին առաջարկել է բուժվել հեգեբուժարանում

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին առաջարկել է հոգեբուժարան ուղարկել այն բանից հետո, երբ նա խոսել է Ուկրաինային ՆԱՏՕ-ին «անվերապահորեն» ընդունելու անհրաժեշտության մասին։

«Նրան՝ թոշակառու հիմարին, պետք է առանց պայմանների ընդունել հոգեբուժարան։ Հենց այնտեղ նա կկարողանա յուրայինների մեջ ներկայանալ ճրպիկ տղայի տեսքով՝ պահանջելով երրորդ համաշխարհային պատերազմ սկսել»,-գրել է Ռուսաստանի նախկին նախագահը Telegram-ի իր ալիքում։

Ջոնսոնի կոչի կապակցությամբ պաշտոնյան մեջբերել է Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծությունը մի խելագարի մասին, որը «կամ լացում էր, կամ ծիծաղում»։

Daily Mail-ում հայտնվել է Ջոնսոնի հոդվածը, որը կոչ է անում Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին։ Նախկին վարչապետը գրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է ցույց տան, որ ճանաչում են «ուկրաինական զոհաբերության անսահմանությունը և այն պարտավորությունները, որոնք նա դնում է Արևմուտքի վրա»։

Placeholder