Ուկրաինային հրթիռների մատակարարմանը սպառնում է Շոտլանդիայում գտնվող պահեստներում գործադուլը
Քաղաքական
17:35 15/07/2023
Աշխարհ

Ուկրաինային հրթիռների մատակարարմանը սպառնում է Շոտլանդիայում գտնվող պահեստներում գործադուլը

«Storm Shadow» և «Brimstone» հրթիռների մատակարարումները Ուկրաինային վտանգի տակ են՝ Շոտլանդիայում պահեստի աշխատակիցների գործադուլի պատճառով: Այդ մասին հայտնում է բրիտանական The Mirror թերթը, որին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Աշխատավարձի վերաբերյալ մեծ վեճը կապված է պաշտպանության գաղտնի հրթիռային օբյեկտի հետ, որը Ուկրաինային մատակարարում է այդքան անհրաժեշտ զենքերը… Շոտլանդիայի Բեյթ քաղաքում պաշտպանական սարքավորումների և աջակցության պահեստի ավելի քան 50 հիմնական աշխատողներ ուրբաթ օրը (հուլիսի 14-ին) հեռացան, և նրանք գործադուլ կանեն նաև երկուշաբթի»,-ասվում է հոդվածում։

Հստակեցվում է, որ պահեստում բեռնատար մեքենաների վարորդների աշխատավարձն ընդամենը 23 պենսով բարձր է  միջին զամբյուղից՝ 10,42 ֆունտ (1231,23 ռուբլի):

Placeholder