Ջեյմս Քեմերոնը հայտնել է՝ ֆիլմ չի նկարահանի «Տիտան» սուզանավի ողբերգության մասին
Մշակույթ
18:50 15/07/2023
Աշխարհ

Ջեյմս Քեմերոնը հայտնել է՝ ֆիլմ չի նկարահանի «Տիտան» սուզանավի ողբերգության մասին

Կանադացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հերքել է տեղեկությունը, թե իբր պատրաստվում է ֆիլմ նկարահանել խորտակված «Տիտան» սուզանավի մասին։ Այս մասին հայտնում է Twitter-ի նրա էջը։

«Ես սովորաբար չեմ արձագանքում ԶԼՄ-ների վիրավորական լուրերին, բայց հիմա ստիպված եմ: Ես ներգրավված չեմ OceanGate-ի մասին ֆիլմի բանակցություններում և չեմ էլ լինի»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նշված է հաղորդագրության մեջ։

The Sun թերթը նախօրեին, հղում անելով սեփական աղբյուրին, գրել էր, որ Քեմերոնը, ով «Տիտանիկի» նկարահանումների համար 30 անգամ սուզվել է այն վայրը, որտեղ խորտակվել էր նավը, կարող է ֆիլմ նկարահանել «Տիտան» սուզանվի ողբերգության մասին։ Նշվել է, որ ռեժիսորին կտրամադրվի բավարար ժամանակ և գումար ողբերգությունն ուսումնասիրելու համար։ Բացի այդ, նշվել է, որ պրոդյուսերները ցանկանում են գլխավոր դերերում տեսնել դերասաններ Մեթ Դեյմոնին և Կումայլ Նանջիանիին։

Հիշեցնենք, որ «Տիտան» սուզանավը դուրս էր եկել Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգի Սենթ Ջոնս քաղաքից: Այն ուղևորվում էր Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկի» կործանման վայր։ «Տիտանիկի» մնացորդները գտնվում են օվկիանոսի հատակին՝ շուրջ 3800 մ խորության վրա, Նյուֆաունդլենդի ափերից գրեթե 600 կմ հեռավորության վրա: Բաթիսկաֆի անձնակազմի հետ կապն ընդհատվել էր հունիսի 18-ին սուզումը սկսելուց գրեթե 1 ժամ 45 րոպե անց: Սուզանավի  բեկորները հայտնաբերվել են խորտակված «Տիտանիկից» ոչ հեռու:

Սուզանավում են գնվել՝ 58-ամյա բրիտանացի գործարար Համիշ Հարդինգը, որը օդանավերի վաճառքով և շահագործմամբ զբաղվող «Action Aviation»-ի սեփականատերն է, Պակիստանից 48-ամյա գործարար Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդին՝ Սուլմանը, «OceanGate» ընկերության տնօրեն 61-ամյա Սթոքթոն Ռաշը, ինչպես նաև 77-ամյա ֆրանսիացի հետազոտող Պոլ-Անրի Նարժոլեն: Նրանք բոլորը համարվում են մահացած։

Placeholder
Ջեյմս Քեմերոնը հայտնել է՝ ֆիլմ չի նկարահանի «Տիտան» սուզանավի ողբերգության մասին