Հարավային Կորեայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա
Քաղաքական
12:43 15/07/2023
Աշխարհ

Հարավային Կորեայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը շաբաթ օրը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա։ ՏԱՍՍ-ի փոխնցմամբ, յդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Հարավային Կորեայի նախագահը կնոջ հետ Ուկրաինա է ժամանել Լեհաստանից, որտեղ նա իր եվրոպական շրջագայությանն էր՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հայտնում է գործակալությունը։ Ըստ Yonhap-ի՝ Յուն Սեոկ Յոլն այցելել է Բուչա և Իրպեն։ Նախատեսվում է նաև, որ շաբաթ օրը նա բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Սա Յուն Սեոկ Յոլի առաջին այցն է Ուկրաինա՝ 2022 թվականին ընտրվելուց հետո։ Վերջին անգամ Հարավային Կորեայի նախագահը Զելենսկու հետ հանդիպել է այս տարվա մայիսին ճապոնական Հիրոսիմայում, որտեղ անցկացվել է G7-ի գագաթնաժողովը։

Placeholder
Հարավային Կորեայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա