Արա Խզմալյանն ընտրվել է Մատենադարանի տնօրեն
Կրթություն, գիտություն
17:22 17/07/2023
Հայաստան

Արա Խզմալյանն ընտրվել է Մատենադարանի տնօրեն

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընտրել է Մատենադարանի տնօրեն։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Մատենադարանի լրատվական ծառայությունից։ 

Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին նեկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի  աշխատանքային պայմանագիրը լրացել էր 2023 թ. մարտի 7-ին։  Նա Մատենադարանի տնօրենն էր 2018 թվականից։

 

Placeholder
Արա Խզմալյանն ընտրվել է Մատենադարանի տնօրեն