Հենրիխ Մխիթարյան. Իմ գաղտնի՞քը. Ես միշտ ներդրել եմ  ողջ ուժս՝ թիմին օգնելու համար
Աշխարհում
15:55 17/07/2023
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյան. Իմ գաղտնի՞քը. Ես միշտ ներդրել եմ ողջ ուժս՝ թիմին օգնելու համար

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է 2023/24 մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքները։

«Ուրախ եմ այստեղ սկսել իմ երկրորդ մրցաշրջանը։ Պատրաստ եմ և սպասում եմ, որ մնացած թիմակիցները վերադառնան միասին խաղալու և մեր նպատակներին հասնելու համար: Իմ գաղտնի՞քը։ Թիմակիցներս միշտ օգնել են ինձ։ Ես միշտ տվել եմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին հաղթել խաղերում։ Ես այստեղ եմ խաղալու, այս ակումբի համար պատմություն գրելու, և պատրաստ եմ դա անել նաև այս մրցաշրջանում։ Մենք պատրաստ ենք աշխատել և անել հնարավորը, որպեսզի լավ պատրաստվենք և այդպիսով տանք հնարավոր լավագույն սկիզբը:

Մեր նպատակները երբեք չեն փոխվում. մենք այստեղ ենք պայքարելու սկուդետոյի համար, հաղթելու Իտալիայի գավաթը և Իտալիայի սուպերգավաթը: Բացի այդ, մենք ցանկանում ենք որքան հնարավոր է հեռու գնալ Չեմպիոնների լիգայում, ինչն արեցինք նախորդ տարի։ Մենք հույս ունենք, որ նույնը կանենք»,-  Մխիթարյանի խոսքերը մեջբերել է СЭ-ն։

2022/23 մրցաշրջանում «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին» (0:1)։ Իտալիայի առաջնությունում  գրավել էր երրորդ տեղը և նվաճել երկրի գավաթը։

Placeholder
Հենրիխ Մխիթարյան. Իմ գաղտնի՞քը. Ես միշտ ներդրել եմ ողջ ուժս՝ թիմին օգնելու համար