ԱՄՆ-ը հայտարարում է Ուկրաինային 500 միլիոն դոլարի օգնություն հատկացնելու մասին
Քաղաքական
18:05 17/07/2023
Աշխարհ

ԱՄՆ-ը հայտարարում է Ուկրաինային 500 միլիոն դոլարի օգնություն հատկացնելու մասին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը մտադիր է Ուկրաինա կատարած այցի ընթացքում հայտարարել ավելի քան 500 մլն դոլարի մարդասիրական օգնություն հատկացնելու մասին: «Գազետա ռու»-ն գրել է, որ այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հրապարակված տեղեկանքը։

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ն աջակցություն կտրամադրի տեղահանվածներին և ուկրաինական հակամարտությունից տուժածներին։ Աջակցությունը կներառի սննդի, բժշկական օգնության և խմելու ջրի հասանելիություն:

Մինչ այդ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չի աջակցել երկրի պաշտպանության բյուջեի նախագծում Ուկրաինայի զինված ուժերին կասետային ռումբեր փոխանցելու արգելքի փոփոխությանը։ Փոփոխությունը մերժվել է ձայների մեծամասնությամբ՝ 147 կողմ, 276 դեմ հարաբերակցությամբ։

Placeholder