Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիկյան LCG Auctions-ում, որը մասնագիտացած է հազվագյուտ խաղալիքների, գաջեթների և այլ հավաքածուների մեջ, 2007 թվականի օրիգինալ iPhone-ը վաճառվել է մինչ օրս ամենաբարձր գնով՝ $158,644 դոլար: Այս մասին հայտնում է MyDrivers-ը և տեղեկացրել, որ լոտը սկսվեց $10,000-ից:
Չբացված օրիգինալ iPhone-ի նման բարձր գինը պայմանավորված է նրա հազվագյուտ փոփոխությամբ՝ այն ունի 4 ԳԲ, ոչ թե 8 ԳԲ ներքին հիշողություն։ Ինչպես բացատրեց LCG Auctions-ի հիմնադիր Մարկ Մոնտերոն, առաջին 4 ԳԲ iPhone-ներն աճուրդներում մոտ 20%-ով ավելի հազվադեպ են, քան 8 ԳԲ տարբերակները:
Ըստ MyDrivers-ի, 2007-ի 4 ԳԲ iPhone-ներն հազվադեպ են դարձել, քանի որ Apple-ն արագ դադարեցրել է դրանց արտադրությունը: Այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ թողարկման ժամանակ գնորդների մեծ մասն ընտրել է 8 ԳԲ տարբերակը։ Աճուրդին անդրադարձել է «Գազետա ռու»-ն: