Պեսկովը հայտարարեց հացահատիկի գործարքի դադարեցման մասին
Քաղաքական
13:35 17/07/2023
Աշխարհ

Պեսկովը հայտարարեց հացահատիկի գործարքի դադարեցման մասին

Սևծովյան համաձայնագրերն այսօր փաստացի դադարել են գործել, հացահատիկի գործարքի վերաբերյալ Ռուսաստանին վերաբերող պայմանավորվածությունների մասը չի կատարվել։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իրականում այսօր դադարել են գործել սևծովյան համաձայնագրերը: Ինչպես ավելի վաղ ասել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է: Ցավոք սրտի, այս սևծովյան համաձայնագրի Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի կատարվել: Այդ պատճառով դրա գործողությունը դադարեցված է»,-ասել է Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ Մոսկվան անմիջապես կվերադառնա սևծովյան համաձայնագրերի իրականացմանը, հենց որ կատարվի հացահատիկի գործարքի ռուսական մասը։

«Հացահատիկի գործարքը կանգ է առել, հենց որ պայմանվորվածությունների ռուսական հատվածը կատարվի, ռուսական կողմն անմիջապես կվերադառնա այդ գործարքի իրականացմանը»,-ասել է Պեսկովը։

Placeholder
Պեսկովը հայտարարեց հացահատիկի գործարքի դադարեցման մասին