Մանկահասակ երեխաների մայրերը՝  ի աջակցություն Արցախում ապրող երեխաների
Օրվա թեմա
15:25 18/07/2023
Հայաստան

Մանկահասակ երեխաների մայրերը՝ ի աջակցություն Արցախում ապրող երեխաների

Արցախյան երրորդ պատերազմից հետո տեղահանված և այսօր Երևանում ապրող Սաիդա Պողոսյանն իր փոքրիկ երեխայի հետ մասնակցում է ի պաշտպանության Արցախի տարբեր ակցիաների։ Օրեր առաջ նա Ազատության հրապարակում էր,  Panorama.am-ի հետ զրույցում նա ասել էր՝ արցախցիներն արդեն շատ մեծ հուսահատության եզրին են կանգնած, պետք է քայլեր ձեռնարկել,  հումանիտարի աղետի մասին բարձրաձայնել։
Այսօր նա Ֆրանսիայի դեսպանատան մոտ է իր բողոքն արտահայտում, ում միացել են նաև այլ կանայք ևս։
Նա կոչ է անում՝ միանալ իրենց, միասին բարձրաձայնելու արդեն 219 օր շրջափակված Արցախում ապրող այն երեխաների մասին, ովքեր մատնված են թերսնման։

 

Placeholder