Ակնկալում ենք աշխարհում առաջինն ազատության համար պայքարող ֆրանսիային հարիր գործնական քայլեր անել.Լարիսա Ալավերդյան
Քաղաքական
12:17 18/07/2023
Հայաստան

Ակնկալում ենք աշխարհում առաջինն ազատության համար պայքարող ֆրանսիային հարիր գործնական քայլեր անել.Լարիսա Ալավերդյան

«Միայն ու միայն Ֆրանսիայի խորհրդարանն է երկու անգամ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը»,-դիմաց Ֆրանսիայի դեսպանատան մոտ մեկնարկած «Մենք Արցախն ենք» խորագրով ակցիայի ժամանակ  հայտարարեց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը և բոլորի անունից շնորհակալություն հայտնեց ֆրանսիայի ազատատենչ ժողովրդին:

Ալավերդյանը հայտնեց, թե ակնկալում են, որ այլևս չի լինի այնպես, ինչպես ասել էր Ֆրանսիայի գործադիր մարմնի ներկայացուցիչը՝ ԱԳ նախարարը, թե իրենց համար նշանակություն չունի  խորհրդարանի որոշումը:

«Ճիշտ հակառակը՝ակնկալում ենք  աշխարհում առաջինն ազատության համար պայքարող ֆրանսիային հարիր քայլերով, ֆրանսիայի գործադիր իշխանությունը կանի անհրաժեշտ քայլը և ճանաչի լեռնային ղարաբաղի հանրապետությունը»,-ասաց նախկին ՄԻՊ-ը:

Նա ասաց, որ ողջունում են բոլոր հայտարարությունները՝ նաև Ֆրանսիայի հարգարժան նախագահի:

«Բայց ֆրանսիան, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, պետք է առաջարկի առնվազն Ադրբեջանի հանդեպ՝ նրա ցեղասպանական և ահաբեկչական  գործողությունների համար լինեն պատժամիջոցներ՝ անմիջապես Ադրբեջանի ղեկավարության հանդեպ»,-ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ դեմ է ժողովրդի դեմ սահմանվող պատժամիջոցներին, այլ խոսում է հանցավոր քաղաքականության և այն ղեկավարողների մասին:

ՀՀ նախկին օմբուդսմենն տարակուսեց , որ Ադրբեջանը նախատում է Ֆրանսիային և մեղադրում ցեղասպանական գործողությունների մեջ, թե նա չի կարողանում պատշաճ ձևով իրականացնել միջնորդ պետության դերակատարությունը:

«Դու այդ քանի գլուխ ունես, անօրինական ստեղծված միավոր, որ այդ ձևով դիմես Ֆրանսիային: Պետություն, որը կայացել է սուտ քաղաքական հանցավոր պայմանավորվածությունների շնորհիվ, որը չունի իրավական հիմք այսօր ճանաչվելու համար»,- ասաց նա:

Լարիսա Ալավրեդյանը նաև հայտնեց, որ անգրագիտություն է պնդումը, թե որևէ մեկը ճանաչել է Ադրբեջանը խորհրդային սահմաններով, քանի որ ՄԱԿ-ը չունի ճանաչման որևէ գործառույթ, առավել ևս՝ սահմանների, իսկ Արցախն ԽՍՀՄ-ից անկախացել է ավելի շուտ, քան Ադրբեջանը:

Ալավերդյանը Ֆրանսիայի հորդորեց գործել և անձամբ հումանիտար բեռ անցկացել Լաչինի միջանցքով դեպի  Արցախ:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցն  ընդունեց ցուցարարների երկու ներկայացուցիչների:
 

Placeholder
Ակնկալում ենք աշխարհում առաջինն ազատության համար պայքարող ֆրանսիային հարիր գործնական քայլեր անել.Լարիսա Ալավերդյան