Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մենք Արցախն ենք». բողոքի ակցիաներ՝ Ֆրանսիայի և ԱՄն դեսպանատների մոտ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է.
«Այսօր համաժողովրդական շարժումը կշարունակի Երևանում մեկնարկած իրազեկման ակցիաները: Մեր արժանապատիվ քաղաքացիները շարունակում են ներկայացնել արցախահայության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ լռությամբ խրախուսում են հանցավորին և դառնում հանցակից:
Միացեք մեր հայրենակիցներին ու միասնաբար տեր կանգնեք Արցախին»։
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը հուլիսի 18-ին, ժամը 11:00-ին «ՄԵՆՔ ԱՐՑԱԽՆ ԵՆՔ» խորագրով բողոքի ակցիաներ է անցակցնելու նախ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, այնուհետև ԱՄՆ դեսպանատան մոտ։
Հիշեցնենք, որ երեկ բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի և ՌԴ դեսպանության մոտ։