Թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar-ը Սաուդյան Արաբիայի զինված ուժերին հարձակողական անօդաչու սարքեր կմատակարարի
Քաղաքական
14:33 18/07/2023
Աշխարհ

Թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar-ը Սաուդյան Արաբիայի զինված ուժերին հարձակողական անօդաչու սարքեր կմատակարարի

Թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրող Baykar ընկերությունը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ գրոհային անօդաչու թռչող սարքերի մատակարարման և համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։

«Մենք հաջողությամբ կնքել ենք արտահանման և համագործակցության ևս մեկ կարևոր համաձայնագիր: Մենք ստորագրել ենք «Աքընջի» հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման պայմանագիր Բայքարի և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության միջև: «Աքընջ»-ը ծառայելու է Սաուդյան Արաբիայի Թագավորության ռազմաօդային և ռազմածովային ուժերում:», -ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասված է ընկերության հայտարարության մեջ՝ Twitter-ի իր էջում:

Ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարն իր հերթին նշել է, որ Էր Ռիադի հետ ստորագրված համաձայնագիրը «Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ օդանավաշինության և պաշտպանության ոլորտում ամենամեծ արտահանման պայմանագիրն է»։

Ավելի վաղ Saudi Press Agency-ն հայտնել էր, որ թագավորությունը և Թուրքիան ստորագրել են մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր, որոնք ներառում են էներգետիկայի, ներդրումների և պաշտպանության ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը։ Փաստաթղթերի ստորագրումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պարսից ծոցի երկրներ կատարած շրջագայության շրջանակներում Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։

Placeholder