Չեխիան ԱՄՆ-ին կարտահանձնի Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի քրեական հեղինակությանը
Իրավունք
10:49 18/07/2023
Տարածաշրջան

Չեխիան ԱՄՆ-ին կարտահանձնի Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի քրեական հեղինակությանը


Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկը կարգադրություն է ստորագրել հանրապետությունում կալանավորված ազգությամբ ադրբեջանցի, քրեական հեղինակություն, Վրաստանի քաղաքացի Փոլադ Օմարովին ԱՄՆ արտահանձնելու մասին։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին երեքշաբթի հայտնել է Pravo թերթը։

Օմարովի արտահանձնման գործընթացը պետք է իրականացվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Ձերբակալության միջազգային որոշման հիման վրա նա հունվարին կալանավորվել է Չեխիայում և այդ ժամանակվանից գտնվում է կալանքի տակ։ Նրա ձերբակալությունից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ԱՄՆ դատախազները մեղադրել են Արևելյան Եվրոպայի երեք քրեական հեղինակությունների՝ կապված Իրանի իշխանությունների հետ, ԱՄՆ-ում բնակվող իրանցի լրագրող և իրավապաշտպան Մասիհ Ալինեջադի սպանությունը կազմակերպելու մեջ։

Պրահայի քաղաքային դատարանը մայիսի վերջին որոշում է կայացրել, որ Օմարովը կարող է արտահանձնվել ԱՄՆ-ին, ինչպես նաև Վրաստանին և Ղազախստանին, որոնք նույնպես պահանջել են նրան արտահանձնել Չեխիայից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Չեխական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Օմարովը ղեկավարել է կազմակերպված հանցավոր խումբը, որը ահաբեկել է Ռուսաստանի և Ուկրաինայի ադրբեջանական համայնքները:

Placeholder