Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քիսինջերն ասել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը չեն կարող իրենց թույլ տալ հակառակորդներ լինել
Պատմությունն անընդհատ ցույց է տալիս, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ Չինաստանը չեն կարող իրենց թույլ տալ միմյանց ընկալել որպես հակառակորդներ: «ՌԻԱ նովոստ»-ին հայտնում է, որ այդ մասին ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Պեկինում Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուի հետ հանդիպմանը։
«Այսօրվա աշխարհում մարտահրավերները կան հնարավորությունների հետ մեկտեղ, Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է վերացնեն բոլոր թյուրիմացությունները, խաղաղ գոյակցեն և խուսափեն առճակատումներից: Պատմությունն ու պրակտիկան անընդհատ ցույց են տալիս, որ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Չինաստանը չեն կարող իրենց թույլ տալ լինել միմյանց հակառակորդներ»,-ասել է Քիսինջերը, որի խոսքերը մեջբերում է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
Քիսինջերը նաև նշել է, որ եթե երկու երկրների միջև պատերազմ սկսվի, դա ոչ մի էական արդյունք չի բերի կողմերից ոչ մեկին։
«Երկու կողմերը պետք է իմաստություն դրսևորեն, աշխատեն և զարգանան միասին: Երկու երկրների բանակները պետք է ամրապնդեն համագործակցությունը, գործադրեն բոլոր ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար դրական արդյունքների հասնելու և ամբողջ աշխարհում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար»,-ասել է Քիսինջերը: