Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մանկահասակ երեխաների մայրերը՝ ի աջակցություն Արցախում ապրող երեխաների
Արցախյան երրորդ պատերազմից հետո տեղահանված և այսօր Երևանում ապրող Սաիդա Պողոսյանն իր փոքրիկ երեխայի հետ մասնակցում է ի պաշտպանության Արցախի տարբեր ակցիաների։ Օրեր առաջ նա Ազատության հրապարակում էր, Panorama.am-ի հետ զրույցում նա ասել էր՝ արցախցիներն արդեն շատ մեծ հուսահատության եզրին են կանգնած, պետք է քայլեր ձեռնարկել, հումանիտարի աղետի մասին բարձրաձայնել։
Այսօր նա Ֆրանսիայի դեսպանատան մոտ է իր բողոքն արտահայտում, ում միացել են նաև այլ կանայք ևս։
Նա կոչ է անում՝ միանալ իրենց, միասին բարձրաձայնելու արդեն 219 օր շրջափակված Արցախում ապրող այն երեխաների մասին, ովքեր մատնված են թերսնման։


