«Հրապարակ». Անկուսակցական պաշտոնյաներ գրեթե չկան. Անահիտ Ավանեսյանը սկսել է մասնակցել ՔՊ-ի կուսհավաքներին
Օրվա մամուլ
09:03 19/07/2023
Հայաստան

«Հրապարակ». Անկուսակցական պաշտոնյաներ գրեթե չկան. Անահիտ Ավանեսյանը սկսել է մասնակցել ՔՊ-ի կուսհավաքներին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը 24-ժամյա ռեժիմով քննադատում էր պետական ապարատը ՀՀԿ-ականացնելու գործընթացը, սակայն իր իշխանության օրոք ևս անկուսակցական պաշտոնյաներ գրեթե չկան։

Միայն վերջերս նկատեցինք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սկսել է մասնակցել ՔՊ-ի կուսհավաքներին: Նա ՔՊ ակունքներում չի եղել, նախ նշանակվել է Արսեն Թորոսյանի տեղակալ։ Այդ շրջանում նա անկուսակցական էր: Իսկ ե՞րբ է համալրել ՔՊ-ի շարքերը։ Նախարարի խոսնակը հակիրճ պատասխան տվեց՝ 2022-ին։

Հիշեցնենք, որ Ավանեսյանը նախարարի պաշտոնին նշանակվել է 2021 թվականի ընտրություններից հետո»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Հրապարակ». Անկուսակցական պաշտոնյաներ գրեթե չկան. Անահիտ Ավանեսյանը սկսել է մասնակցել ՔՊ-ի կուսհավաքներին