Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ղրիմում այրվող զորավարժարանի մոտ գտնվող մի քանի գյուղերի բնակիչներ մեկ օրով կտարհանվեն
Ղրիմի իշխանությունները որոշել են մոտավորապես մեկ օրով տարհանել այրվող զորավարժարանի մոտ գտնվող գյուղերի բնակիչներին: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ իր Telegram ալիքում այդ մասին հայտնել է շրջանի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։
«Չորս գյուղ տարհանում են, մոտավորապես մեկ օրով»,- ասվում է հրապարակման մեջ։
Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանել է, որ տարհանումը կազդի Կրինիչկի, Այվազովսկոյե, Աբրիկոսովկա և Պրիվետնոյե գյուղերի մոտավորապես 2225 բնակիչների վրա։
Այսօր առավոտյան Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ հրդեհ է բռնկվել Կիրովսկի շրջանի զորավարժարանում, ինչի պատճառով արգելափակվել է Տավրիդա մայրուղու մի հատվածը։