Ուկրաինան հայտնել է, որ իր զինված ուժերն են կազմակերպել Ղրիմի զորավարչարանի պայթյունը
Քաղաքական
11:58 19/07/2023
Աշխարհ

Ուկրաինան հայտնել է, որ իր զինված ուժերն են կազմակերպել Ղրիմի զորավարչարանի պայթյունը

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար, գեներալ-մայոր Կիրիլ Բուդանովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Ղրիմի զորավարժարանում տեղի ունեցած պայթյունը իր ղեկավարած կառույցի և Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների արդյունք է։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:

«Ղրիմում հաջող գործողություն է իրականացվել. Հակառակորդը թաքցնում է վնասի չափն ու կենդանի ուժի կորուստների քանակը։ Շնորհակալություն Ղրիմում գտնվող ուկրաինացի հայրենասերներին՝ լրացուցիչ տեղեկատվության և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության և զինված ուժերի համատեղ աշխատանքի տեսանյութի համար»,-գրել է Բուդանովը։

Հուլիսի 19-ի առավոտյան Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է Տավրիդա մայրուղու փակման մասին Կիրովսկի շրջանի ուսումնական պոլիգոնում բռնկված հրդեհի պատճառով։

Ինչպես նշել են Արտակարգ իրավիճակների նախարարությունում, արտակարգ դրության կապակցությամբ Կրինիչկի, Այվազովսկոե, Աբրիկոսովկա, Պրիվետնոե գյուղերից տարհանվել է 2225 մարդ։

Placeholder