Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
44-օրյա պետարեզմի ժամանակ Էջմիածնի N զորամասի անհայտ կորած զինծառայողների ծնողները նախագահի նստավայրի դիմաց փակեցին Բաղրամյան պողոտան:
Ծնողները պահանջում են գործողություններ ձեռնարկել անհայտ կորած զինծառայողների գտնվելու վայրը պարզելու համար: Նրանց մի մասը հայտարարում է, որ պատերազմից հետո իրենց զավակները ադրբեջանցիների տրամադրած հեռախոսներով կապի են դուրս եկել իրենց հետ, հետևաբար համոզված են, որ նրանք ողջ են:
Ծնողները հայտարարեցին, որ երկու ժամ սպասում են նախագահի նստավայրի դիմաց, որտեղ տեղափոխվել է Նիկոլ Փաշինյնը, բայց պատասխան չակ, իրնեց ոչ ոք ճի ընդունում և իրենք ստիպված փակել են ճանապարհը:
Ծնողները հայտնեցին, որ ստիպված են գնում այդ քայլին, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի, պահանջները չանտեսեն և քայլեր ձեռնարկեն իրենց որդիներին Հայաստան բերելու համար:
Ակցիայի մասնակիցները Նախագահի նստավայրի դիմացից շարժվեցին Բաղրամյան-Պարոնյան խաչմերուկ՝ այն փակելու նպատակով: