Բնական հրդեհներ և աննորմալ շոգեր. Թուրքիայում ռուս զբոսաշրջիկները դժգոհում են դժոխային պայմաններից
Աշխարհում
17:05 20/07/2023
Տարածաշրջան

Բնական հրդեհներ և աննորմալ շոգեր. Թուրքիայում ռուս զբոսաշրջիկները դժգոհում են դժոխային պայմաններից

Անտառային հրդեհների դեմ պայքարող Թուրքիան հինգշաբթի օրվանից շոգի նոր ալիք է ակնկալում, այն հատկապես կազդի երկրի արևմուտքի և հանրաճանաչ հանգստավայրերի վրա: Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ Յենի Շաֆակ թերթին հղումով։

«Անտառային հրդեհների դեմ պայքարող Թուրքիան առաջիկա օրերին շոգի նոր ալիքի է սպասում։ Հինգշաբթի օրվանից «անապատի շոգը» ծանր հարված կհասցնի արևմտյան Թուրքիային։

Երկրորդ ջերմային ալիքը, որը սպասվում է հաջորդ շաբաթ, ըստ կանխատեսումների կարող է ռեկորդներ սահմանել։

Աֆրիկյան շոգը նույնպես ռուսների կողմից սիրված հանգստավայրերում է. Անթալիայում այժմ 39 ° է, սպասվում է 43 °, Մարմարիսում՝ 35 °, կլինի 42 °, Բոդրումում մի փոքր ավելի «զով» է՝ 34 °, սպասվում է 40 °: Գիշերը՝ 30°:

«Երբ մոտոցիկլետ ես վարում, թվում է, թե լոգարանում ես, և քեզ վրա ավելն են թափահարում, օդը կրակի պես այրում է»,-ՌԻԱ Նովոստիին ասել է ռուս զբոսաշրջիկներից մեկը։

Placeholder